Բերձորում 3 ընտանիք է մնացել․ քաղաքապետ
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 3 ընտանիք է մնացել, բայց անհատ մարդիկ էլ շատ կան, մոտ 30 հոգի քաղաքում են դեռ։ Այս մասին 24News-ին ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
Նա ասաց, որ այս օրերին գերեզմանների արտաշիրիմում էլ է իրականացվել, խաչքարերը վաղուց տեղափոխել են Բերձորից․ Խաղաղության հրապարակից այսօր հանվել է զինվորի հուշարձանը. «Տները հիմնականում մնացել են այնպես, ինչպես կային։ Բնակիչները մասամբ իրենց ունեցվածքը տարել են։ 5 ընտանիք տեղափոխվել է Արցախ, մնացածը՝ Հայաստան»։
Քաղաքապետն ասաց, որ բերձորցիներին դեռեւս նոր բնակարան գնելու սերտիֆիկատ չի տրվել, դեռեւս հստակ չէ՝ որտեղ են մշտական բնակվելու։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել է Հայաստան Արցախի կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...