Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելը ջենտլմենական կեցվածքն էր. Քաջարանի համայնքապետ
«Ցանկացած տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որեւէ հարց պետք է չունենա։ Մենք մեր ջենտլմենական կեցվածքն ենք ցույց տալիս, մենք կանանց հարգել գիտենք»,- այս մասին Քաջարան համայնքի 64-րդ ամյակի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրել։
Ինչ վերաբերում է իր և Սյունիքի մարզպետի հարաբերություններին, նա նշեց. «Այո, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է ընկերություն ենք անում, և դա թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում, քանի որ դուք չեք կարող համայնքի ղեկավար լինել և կառավարության հետ հարաբերություններ չունենալ»։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...