Սպորտ

Խոշոր վթար՝ Թուրքիայում. զոհվել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

Unknown 2,610 դիտում
Խոշոր վթար՝ Թուրքիայում. զոհվել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

 Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

 

Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:

 

Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250