Նոր Չեռնոբիլ չենք ուզում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հնարավոր ուղիները: Ինչպես հայտնում է Anadolu-ն, ելույթ ունենալով Լվովում հանդիպումից հետո՝ Էրդողանն ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի արտահանման գործարքի արդյունքում ստեղծված դրական մթնոլորտը կայուն խաղաղություն կառուցելու համար օգտագործելու հարցը։
«Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Իրականում Զելենսկին ու Գուտերեշն այս հարցում համակարծիք են։ Ամբողջ հարցն այն է, որ դեպի բանակցությունների սեղան տանող ամենակարճ եւ ամենաարդար ճանապարհը գտնվի: Կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել այն չափորոշիչների հիման վրա, որոնք ձեւավորվել են մարտին Ստամբուլում։ Մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ հանդես գալ որպես միջնորդ՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերելու համար»,- ասել է նա։
Էրդողանը նաեւ մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ քննարկվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը, եւ որ ինքն ավելի ուշ այդ հարցը կբարձրացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. Սելեզնյով
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...