Օրվա լրահոս

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկու կողմերի բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում։ Այս մասին գրում է թուրքական «Միլիյեթ»-ը, վկայակոչելով թուրք դիվանագետի, 

 

«Անկարան առաջարկել է բանագնացների հինգերորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, կամ սահմանամերձ որևէ քաղաքում, օրինակ` Կարսում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը` նշելով, որ հանդիպումը պլանավորվում է գալիք սեպտեմբերին։

 

Ըստ թուրք դիվանագետի՝ Անկարայում գտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի մյուս գործընթացների վրա։

 

«Թուրքիայի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է, կամ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու օգտին»,- ասել է թուրք դիվանագետը, նշելով, որ դրան կարող է նպաստել Հայաստանի հետ առևտրի զարգացումը։

Վերջին նորություններ