Պատահարներ

«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու.... վերջ». ահազանգ

«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու.... վերջ». ահազանգ

Ֆեյսբուքյան Օգտատեր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Այսօր գնացի մեքենայի հեղուկ գազի բալոնի փորձաքննության: Նախ ասեցին՝ հոպար ջան մաշնեն ստե կայնցրու, հետո հել երրորդ հարկ, ձախի վրի դուռը: Բարձրացա: Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու...վերջ: 

 

Ասում եմ՝ բա փորձաքննությու՞նը: Գագո՜, մի հատ էն դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք: Ըհը: Իտալացին և այլն, գլխներին զոռ են տվել, գործարան են կառուցել, բալոններ են արտադրում, որի փորձաքննությունը տիեզերական Հայաստանում կարող են անել ամեն պատահած գառաժում: Տհաս ուռոդներ...


Ուրեմն այսպես, օրենք մշակողներ, այն առաջարկող-պարտադրողեր, օրենք ընդունողներ...պարզ է չէ՞, թե կոնկրետ ես ինչ եմ մտածում ձեր մասին»։ 

 

Հիշեցնեն՝ ըստ օրենքի՝ օգոստոսի 1-ից վկայագրում չունեցող գազաբալոնները չեն լիցքավորվի։ 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250