Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ կա 3 զոհ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։ Բնակիչները հերթական անգամ կրել են նյութական խոշոր չափի վնաս, իսկ ինչո՞ւ՝ հերթական, որովհետև ամեն անգամ այդ բնակիչները ավտովթարների պատճառով հայտնվում են կոտրած տաշտակի առաջ, քանի որ ապահովագրական ընկերությունները, երբ գալիս են դեպքի վայր, խոստանում են, որ կփոխհատուցեն, սակայն այդ ամենը «օդ է դուրս գալիս»։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր...
Զոհ ունենք․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ՀաղորդագրությունԺամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են...
Լրտեսություն և պետական դավաճանություն. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փ...