Ֆրանսիացի պատգամավորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցները հանուն Ուկրաինայի
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր և «Հանրահավաք ազգային» կուսակցության խոսնակ Լորան Ժակոբելին ասել է, որ Փարիզը պետք է վերացնի հակառուսական պատժամիջոցների սահմանափակումները, որ ֆրանսիացիների վրայից հանի դրանց հետևանքների բեռը, ինչպես նաև լուծի ուկրաինական խնդիրը։
Պատգամավորը նշել է, որ, չնայած սահմանափակումներին, Ռուսաստանում գործերն այնքան էլ «վատ չեն»՝ նշելով, որ ռուբլին ամրապնդվել է, իսկ արտահանումն աճել է, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի մասին, որի բնակիչներն այժմ ստիպված են գերվճարել էլեկտրաէներգիայի համար։
«Այս պատժամիջոցներից տուժում են միայն այն երկրները, որոնք սահմանել են դրանք, այդ թվում՝ ֆրանսիացիները», - մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը Valeurs Actuelles-ը։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվում. Aravot. am
Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողք...
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Էրդողանը խոսել է «Ղարաբաղն ազատագրելու մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի էպիկական պայքարի շնորհիվ Ղար...
Ինչ է կատարվել Սոթքի հատվածում. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խ...