Ավտոմեքենա է բախվել գազատար խողովակին և այրվել

Օգոստոսի 8-ին, ժամը 23:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվում է. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Աչաջուր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 00:09-ին, մարվել՝ 00:13-ին: Այրվել են ավտոմեքենան և գազատար խողովակից արտահոսած գազը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը:

Քաղաքականություն