Կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ․ Էրդողան
Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած «օկուպացիոն» քաղաքականության դեմ։
Էրդողանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Արդբեջանի հաղթանակից հետո օկուպացիան ավարտվել է, գրում է posta.com.tr կայքը:
«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը չկորցնենք: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ: Ես հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը արձագանքի կոչերին», - ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր:
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ «Լուրեր»
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հ...
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...