Արցախում վիրավորված 19 զինվորներից 10-ը բուժումն ստանում են Երևանում
Արցախի Հանրապետության սահմանային հատվածում օրերս ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով 19 վիրավոր զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: 10 վիրավոր զինծառայող բուժումը ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը. վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս ապաքինվում է, 3-ինը՝ միջին ծանրության, ընդգծեմ, որ նույնպես ապաքինվում են, մյուսներինը գնահատվում է թեթև, եւս՝ ապաքինվում են:
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայ...
Ինչ է կատարվել Սոթքի հատվածում. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խ...
Էրդողանը խոսել է «Ղարաբաղն ազատագրելու մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի էպիկական պայքարի շնորհիվ Ղար...
Ինչ է հայտնի Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհի մասին
Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակ...