Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հաղորդում են տեղի զլմ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ և նշել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։
Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջեւ երկխոսության շարունակմանը։
Ալիևն իր հերթին խոսել է «Հայաստանի կողմից սադրանքի մասին, ինչի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող է զոհվել»:
Հավելենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Մակրոնին ասել է, թե «ՌԴ ՊՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության և եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհային երթուղի, և Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին։
Նրա խոսքով, այդ աշխատանքների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերաբաշխում նշված ճանապարհով»։
Հիշեցնենք, որ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի: 2 հայ զինծառայող զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռ...
Բլինքենն ու Լավրովը պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ զրուցել են. ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը զրուցել են: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչ...
Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակե...