Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան. հայտարարություն՝ ԱՄՆ-ից
«Արցախի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում է: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին», - այս մասին գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Աննա Էշուն:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Արցախում տիրող իրավիճակի մասին. ՊԲ-ն նոր հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղ...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...