Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը՝ արձանագրվել է՝ գոյություն ունի շփման գիծ ու երրորդը՝ Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը ու մեր ակնկալիքն է, որ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։
«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը՝ ԼՂ պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա, նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատն ու շարունակաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը։
«Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...