Չինական հրթիռները ընկել են Ճապոնիայի տարածք. Տոկիոն բողոքի նոտա է հղել
Ճապոնիայի կառավարությունը խիստ բողոք է հղել Չինաստան այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից արձակված հինգ հրթիռներ ընկել են ճապոնական տնտեսական գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը։
Միջադեպի կապակցությամբ փոխարտգործնախարար Տակեո Մորին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ, որի ընթացքում պահանջել է անհապաղ դադարեցնել զորավարժությունները։
Հիշեցնենք, որ յսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում: Զորավարժությունները, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցի պատասխանն էին, կտևեն մինչև կիրակի օրը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու նահանգի՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...