Թայվանը կհայտնվի մեծ աղետի մեջ. հայտարարություն՝ Չինաստանից
Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության կործանարար գործողությունները և օտար քաղաքական ուժերի քողի տակ կղզին մայրցամաքային Չինաստանից մեկուսացնելու նրա փորձերը կարագացնեն Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ին Վենի կառավարման տապալումը և տարածաշրջանը խորը ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին կից Թայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նախազգուշացնում ենք Ցայ Ին Վենին և Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը, որ նրանց սադրանքները՝ ապահովելու Թայվանի այսպես կոչված անկախությունն օտար ուժերի աջակցությամբ..., ի վերջո, կարագացնեն կղզու ներկայիս ղեկավարության փլուզումը, ինչպես նաև կգցեն տարածաշրջանը մեծ աղետի մեջ։ Ո՛չ մի մարդ, ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է թերագնահատի այն վճռականությունը, որով Չինաստանը կպաշտպանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Մա Սյաոգուանգը։
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայություն...
Արայիկ Հարությունյանը՝ Արցախում, սահմանին տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ ք...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...