Կոսովոյի վարչապետը հայտնել է բարիկադների տեղադրման մասին
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ Կոսովոյի եւ Մետոհիայի հյուսիսում 9 բարիկադ է տեղադրվել, Պրիշտինան ակնկալում է, որ մոտ ապագայում դրանք բոլորը կվերացվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, նա բողոքի ակցիաների նախօրեին փողոց դուրս եկած Սերբիայի քաղաքացիներին մեղադրել է ոստիկանների վրա կրակելու եւ ագրեսիայի մեջ։
Մինչդեռ Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի հանդարտվել է, սակայն այն դեռեւս մնում է ծայրահեղ փխրուն։ «Երեկվա համեմատ իրավիճակը կարծես թե մի փոքր ավելի հանգիստ է, քան նախկինում էր, բայց այն շարունակում է մնալ շատ, շատ փխրուն»,-ասել է նա։
Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը Կոսովոյի հյուսիսում անկարգություններ են տեղի ունեցել՝ կապված Պրիշտինայի կողմից սերբական համարներով եւ փաստաթղթերով մուտքի արգելքի հետ: Արգելքը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։ Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները՝ ԱՄՆ-ի կոչից հետո, մեկ ամսով հետաձգել են սերբական համարներով եւ փաստաթղթերով մուտքի արգելքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի երեկոյան ասել է, որ ակնկալում է Կոսովոյում լարվածության թուլացում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...