Կոսովոյի իշխանությունները` Սերբիայի հետ հակամարտության սրուման մասին
Կոսովոյի իշխանությունները սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը հետաձգել են մինչև սեպտեմբերի 1-ը։ Ենթադրվում էր, որ Սերբիայի իշխանությունների կողմից տրված փաստաթղթերն ու համարանիշները կդադարեն գործել Կոսովոյի տարածքում։ Սա տարածաշրջանում լարվածության և ռազմական ակտիվության կտրուկ աճ է առաջացրել։
Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող ուժերը հայտարարեցին իրավիճակին միջամտելու պատրաստակամության մասին։
«Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է 2022 թվականի օգոստոսի 1-ից երկուշաբթի օրվանից հետաձգել որոշման կատարումը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ կվերացվեն բարիկադները և կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիին իրենց հանձնառության և ներդրման համար»,- գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոսովոյի իշխանություններին։ Նրանք նշել են, որ հետաձգելու որոշումը կայացվել է հանրապետության նախագահ Վյուսա Օսմանիի և վարչապետ Ալբին Կուրտիի միջազգային գործընկերների հետ հանդիպումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանով, Նոյեմբերյանով, եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Փաշինյանը` ադրբեջանցիներին
Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նենսի Փելոսին Թայվանում է. ԶԼՄ-ները գրում են Թայվանի նեղուցում Չինաստանի հետ ավիամարտի մասին
ԱՄՆ կառավարության ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ժամանել է Թայվան...