«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ». ինչ են ասել Իրանից
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամինն այսօր` օգոստոսի 1-ին, հայտարարել է, որ Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չԷ իշխանությունների օրակարգում:
«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չԷ օրակարգում»,- ասել է նա:
ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել Է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն:
«Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում Է Իսրայելը հակահեղափոխական ուժերի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել Է նա:
Էսլամիի խոսքով՝ Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ հաստատվել Է կառուցողական համագործակցություն, որը գործում Է առանց խանգարումների:
«(Միջուկային ծրագրի զարգացման) մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել Է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...