«Այս լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի կողմերին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի ԱԳ նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։
«Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության հետ կապված՝ հեռախոսազրույց եմ ունեցել սերբ և կոսովցի գործընկերներիս հետ։ Թուրքիան միշտ աջակցել է խաղաղությանն ու կայունությանը Բալկաններում»,- թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի կողմերին։
Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար, հավելել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Կոսովոյում իրավիճակը սրվել է կիրակի երեկոյան։ Կոսովոյի իշխանությունները նոր որոշում են կայացրել Կոսովոյի անձնագրերի և պետհամարանիշների օգտագործման մասին բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ սերբերի համար։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Այս որոշումից հետո Հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերն արգելափակել են անցակետերը։ Դրանից հետո Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոշ շրջաններում կրակոցներ են հնչել, սակայն տուժածներ չկան:
Ավելի ուշ հաղորդվել է, որ Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...