ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տեսք ունի Ելենովկայի գաղութը հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով հինգ տասնյակից ավելի մարդ է զոհվել
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ելենովկայի քննչական մեկուսարանում HIMARS-ից ուկրաինացի ռազմագերիներին հարվածելու ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ն:
«Ուկրաինացիների դեմ արյունալի կոտորածի ողջ քաղաքական, քրեական ու բարոյական պատասխանատվությունը կրում է անձամբ Զելենսկին, նրա հանցավոր ռեժիմը և նրանց սատարող Վաշինգտոնը», - ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ԴԺՀ-ի Ելենովկայում գտնվող մեկուսարանի (որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները) վրա ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել:
48 ռազմագերիների մարմինները, գեներալի խոսքով, հայտնաբերվել ու դուրս են բերվել մեկուսարանի շինությունների փլատակներից տակից:
«Եվս երկու ուկրաինացի ռազմագերիներ մահացել են ծանր վնասվածքներից բժշկական հաստատություն ճանապարհին», - ավելացրել է Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ուկրաինացի ռազմագերիներ, բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով սպանված ու վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Վրաստանում վթարի ենթարկվածներին օգնության հասնող ուղղաթիռը կործանվում
Վրաստանում՝ Գուդաուրիի լեռներում, երկրի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է...
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն...
Լուսանկարներ․ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել․ հաջողվել է մեկուսացնել, հայտնում է ԱԻն–ը։ Հրդեհաշիջման աշխատանք...