Պատահարներ
Մեղուն կծել է վարորդին, որից հետո վերջինս կորցրել է մեքենայի կառավարումը
Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 15։40-ի սհմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է իր ոտքը, ինչից հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և տեղի է ունեցել վթարը։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ Երևանի խոշոր վթարից․ մեքենաներից մեկը հրաշքով փրկվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
5.0