Ադրբեջանցիների այսօրվա կրակոցների հետևանքները
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։
Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։
Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»:



Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել մեր դիրքերի ուղղությամբ․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպա...
Նոր մանրամասներ՝ ադրբեջանցիների կրակոցներից
Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը հուլիսի 28-ին ժամը 16:50-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր...
Թշնամին 20 րոպե տևողությամբ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կար...
Զոհ ունենք․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ՀաղորդագրությունԺամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են...