ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված աշխատակիցներ, առգրաված համակարգիչներ․ ինչ է կատարվում «Սեքյուրիթի դրիմ»-ում
Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տարան իրենց հետ:
Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները ժամանել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն եւ այնտեղ ինչ-որ գործողություններ էին իրականացնում: Դիմակավորված աշխատակիցները թույլ չէին տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:
«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը տեսախցիկների առաջ 50 վայրկյան սպասեցրեց Պուտինին
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ»․ Կիպրոսում հայերը մոտեցել են նախաճաշող Զարեհ Սինանյանին
Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Յակոբ Գազանճեանի գրառումը. «Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին,...
Ինչո՞ւ գաղտագողի ներթափանցել հյուրանոցի ճաշարան․ Սինանյանը՝ ՀՅԴ-ականների արարքի մասին
Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից զինտեխնիկա՞ է դուրս բերվում․ Hraparak
Արցախում մարդիկ երեկվանից խոսում են, որ զինտեխնիկայի շարասյուններ են դուրս բերվում Արցախից: Մարդիկ ասում են, որ իրենց աչ...