Ինչո՞ւ գաղտագողի ներթափանցել հյուրանոցի ճաշարան․ Սինանյանը՝ ՀՅԴ-ականների արարքի մասին
Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նաեւ նշել է. «Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։ Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր։
Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։ Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։
Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։
Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով` ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։
PS. Խոստանում եմ շուտով վերադառնալ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը Կիպրոսում մոտեցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, երբ նա նախաճաշում էր: Նրանք Սինանյանին են նվիրել Արցախի դրոշը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված աշխատակիցներ, առգրաված համակարգիչներ․ ինչ է կատարվում «Սեքյուրիթի դրիմ»-ում
Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը տեսախցիկների առաջ 50 վայրկյան սպասեցրեց Պուտինին
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ»․ Կիպրոսում հայերը մոտեցել են նախաճաշող Զարեհ Սինանյանին
Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Յակոբ Գազանճեանի գրառումը. «Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին,...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...