Գազաբալոնների լիցենզավորման ժամկետը չի երկարաձգվել․ մանրամասներ
Քիչ առաջ Auroranews են դիմել մի քանի վարորդներ, որոնց մեքենաներում գազաբալոններ են տեղադրված։ Նրանք նշեցին, որ ինչ-որ մարդիկ տեղեկություններ են տարածել, թե գազի բալոնների լիցենզավորման ժամկետը հետաձգվել է միջև տարեվերջ։ Հարգելի վարորդներ, Auroranews-ը կապ հաստատեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության աշխատակիցների հետ որտեղից ասացին, որ նշված խոսակցությունները անհիմն են՝ չկա նման բան։
«Նման հարց չի քննարկվում։ Ինչ վերաբերում է հատուկ արտադրության, գործարանային գազաբալոններին, որոնց պատճառով վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում, ապա այս հարցով նախարարությունում այսօր քննարկում է անցկացվելու»,- նշեցին գերատեսչությունից։
Ավելի վաղ ներկայացրել էինք այն ընկերությունների ցանկը որոնք իրականացնում են ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորում։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը` Ադրբեջանից տարածված հայտարարության մասին
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրք...
Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ խոսնակ
ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում...
«Երեխեքին տարել, կանգնացրել են ԱԹՍ-ների տակ». զոհված զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի մոտ են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ ու հարազատներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանու...
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել
Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավել...