Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ խոսնակ
ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր․ «Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը` Ադրբեջանից տարածված հայտարարության մասին
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրք...
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել
Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավել...
«Երեխեքին տարել, կանգնացրել են ԱԹՍ-ների տակ». զոհված զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի մոտ են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ ու հարազատներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանու...
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադա...