«Երեխեքին տարել, կանգնացրել են ԱԹՍ-ների տակ». զոհված զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի մոտ են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ ու հարազատներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանց պնդմամբ՝ այսքան ժամանակ է անցել, բայց իրենք այդպես էլ չեն կարողանում ստանալ հարցի պատասխանը, թե ինչպես ստացվեց, որ իրենց որդիները զոհվեցին, բայց հրամանատարները ողջ մնացին։
«Երեխեքին տարել բաց դաշտում կանգնացրել են ԱԹՍ-ների տակ, նրանք էլ խփել են: Մենք պահանջում ենք, որ հրամանատարին բերեն առերեսման։ Ո՞ր հրամանատարին, Քյարամյան Պավլիկին։ Մենք նրանից ուզում են հստակ իմանալ մեր երեխեքի զոհվելու հանգամանքները։ Արդարություն ենք ուզում, ուզում ենք վերջապես հասկանանք՝ ինչի սենց եղավ։ Ուզում ենք հասկանանք՝ ով է հրաման տվել երեխեքին Մարտակերտից տանել Մարտունի 2 ու երեխեքին կանգնեցնել բաց երկնի տակ։ Պավլիկին թող կանչեն ստեղ, մենք ուզում ենք հասկանալ՝ Պավլիկը էդ ո՞նց դառավ հերոս, երբ զորքը զոհվել է։ Եթե Պավլիկը հերոս է, բա մեր տղերքը ինչ են»,- ասում են ծնողները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադա...
Պաշտպանության նախարարությունը` Ադրբեջանից տարածված հայտարարության մասին
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրք...
Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ խոսնակ
ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում...
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել
Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավել...