Անթույատրելի է զարգացնել հարաբերություններն այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ հարաբերությունների հաշվին. Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։
«Արտաքին քաղաքականության առանցքային, ամենակարևոր հրամայականը եղբայրական երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանումն է, նրանց հետ կապերի ընդլայնումն ու խորացումը։
Իհարկե, քայլեր պետք է ձեռնարկվեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ հարաբերություններն ավանդաբար բարդ են և խնդիրներով լի։
Սակայն, ցանկացած դեպքում, անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...