Ուֆայի մերձակայքում ուղևորներով միկրոավտոբուսը մխրճվել է «Կամազի» մեջ. 6 մարդ մահացել է

 Ռուսաստանի Ուֆա քաղաքի մերձակայքում տեղի է ունեցե խոշոր ավտովթար: Ուղևորներով  միկրոավտոբուսը մխրճվել է Կամազի մեջ:

 

 Բաշկիրյան մայրուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով 6 ուղեւոր տեղում մահացել է, ևս 15-ը` վիրավորվել: Ընդհանուր ուղևորների քանակը գերազանցել է 20-ը:

 

Բաշկորտոստանի հանրապետության ղեկավարը ներկայացրել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

 

«Ամառային չոր եղանակ, չի անձրևել: Ավտոբուսը եղել է 2020 թվականի արտադրության.վարորդը եղել է փորձառու: Չորս գոտի ունեցող ճանապարհը բաց է եղել:

Վարորդը մխրճվում է դիմացից դանդաղ ընթացող «ԿամԱԶ» բեռնատարի մեջ, որի դիմաց աշխատողները ճանապարհային աշխատանքներ են կատարելիս եղել»,- մեկնաբանել է Ռադիյ Խաբիրովը։

 

Շրջվարչակազմի ղեկավար Մարատ Յուսուպովն էլ  հավելել է, որ միկրոավտոբուսի տեսագրող սարքերը հանձնվել են ճանապարհային ոստիկանությանը փորձաքննության։ Բոլոր մահացածները Բլագովարսկի շրջանի բնակիչներ են եղել։

Քաղաքականություն