Աշխատանքից տուն վերադառնալիս պարեկները հայտնաբերել են գետնին ընկած անօգնական կնոջը

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում պարեկներ Էդգար Առաքելյանը, Սոս Սերոբյանն ու Ազատ Հակոբյանը գիշերային ծառայությունից տուն վերադառնալիս, Արաբկիր վարչական շրջանում Ավետ Ավետիսյան փողոցում կնոջ ձայներ են լսել։ Պարեկները ձայնի ուղղությամբ գնալով, նշված փողոցում գետնին ընկած անօգնական վիճակում հայտնաբերել են մի կնոջ։ 

 

Վերջինս պարեկներին ասել է, որ արդեն 30 րոպե է ընկել է, ոտքը կորտրվել է, ու չի կարողանում տեղաշարժվել։  Պարեկները ցուցաբերում են առաջին բուժօգնություն, անշարժացնում են կնոջ ոտքը։ Իսկ վաշտի հրամանատարի տեղակալն էլ զանգահարում  է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանում է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր էլ հավատարիմ Հիպոկատին տված երդմանը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում կնոջը և նրան տեղափոխում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 64-ամյա Մելանյա Մ․-ն է։  

 

Քաղաքականություն