Նեյմարը փոշմանել է
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է UOL-ը։Փոխանցում է ArmSport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա ֆուտբոլիստը փոշմանել է և ցանկանում է մնալ թիմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին դիտարկում էր ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
Հիմա, երբ թիմը գլխավորել է Քրիստոֆ Գալտիեն, Նեյմարը 55-ամյա մասնագետի հետ զրույցից հետո որոշել է մնալ փարիզյան ակումբում։
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։