Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. կան վիրավորներ, որոնցից 5-ը՝ 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ-ն, 2-ամյա Էմիլ Ն-ն, 21-ամյա Աննա Խ-ն, 3 ամսական Անուշիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
 

Մանրամասները՝ կայքում:

 

Քաղաքականություն