Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում․ 7 ժամից ավելի հրշեջները պայքարել են կրակի դեմ
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեհատ գյուղի տներից մեկի բակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 7 ժամ պայքարել են նշված գյուղի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ 23-ամյա Ալիկ Հովհաննիսյանին պատկանող տանը կից թվով մոտ 800 խոտի հակերում, տան տանիքում առաջացած կրակի դեմ։ Հրշեջներին օգնում էին գյուղացիները և գյուղում բնակվող 2 երիտասարդներ, ովքեր մի քանի ժամ շարունակ իրենց անձնական օգտագործման տրակտորով հսկայածավալ աշխատանքներ էին կատարում։ Գյուղացիները ասում էին, որ՝ «10 օրից ավելի է գյուղում Վեոլիա Ջուրը ջուր չի տալիս։ 10 օր է՝ բողոքում ենք, ահազանգում ենք, ոչ մի օգուտ։
Եթե Վեոլիա Ջրի կաբինետներում իրենց թափանները լցրած պաշտոնյաները օպերատիվորեն արձագանքեին մեր բոլորիս հեռախոսազանգերին ու ժամանակին ջուր տային, ապա մինչև հրշեջների ժամանումը՝ գուցե կարողանայինք կրակը հանգցնեինք։ Ու էսքան մեծ վնասներ չէինք կրի։
Գյուղացիները ասում էին. «10 օրից ավելի է գյուղում Վեոլիա Ջուրը ջուր չի տալիս։ 10 օր է՝ բողոքում ենք, ահազանգում ենք, ոչ մի օգուտ։ Եթե Վեոլիա Ջրի կաբինետներում իրենց թափանները լցրած պաշտոնյաները օպերատիվորեն արձագանքեին մեր բոլորիս հեռախոսազանգերին ու ժամանակին ջուր տային, ապա մինչև հրշեջների ժամանումը՝ գուցե կարողանայինք կրակը հանգցնեինք։ Ու էսքան մեծ վնասներ չէինք կրի։ Հիմա չգիտենք՝ ո՞վ մեզ օգնության ձեռք կմեկնի, ո՞վ Վեոլիա Ջրին պարսավանքի կենթարկի, որ գոնե ջրի հարցը լուծվի։ Թե չէ, ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում 10 օրից ավելի ջուր չկա։ Ու դրա հինական մեղավորը մեզ համար արդեն ոչ դրական կերպար ունեցող Վեոլիա Ջուրըն է»։