Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել։ Այս մասին ասված է Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Իտալիայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը։ Դրագիի կառավարությունը կմնա իշխանության ղեկին՝ «ընթացիկ հարցերը լուծելու համար»։
Հիշեցնենք, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է, որ գնում է երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի մոտ, որպեսզի հրաժարական տա։ Չորեքշաբթի Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել վարչապետին, բայց՝ ձայների նվազագույն քանակով: Քվեարկությանը մասնակցել է սենատորների կեսից պակասը:
Նմանատիպ հոդվածներ
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...