Պատահարներ
71-ամյա ոչ սթափ վարորդը Ջերմուկում Lexus-ով բախվել է եզրաքարերին և կողաշրջվել
Երեկ՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 71-ամյա Բագրատունի Գրիգորյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում, ինքը չի տուժել։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, նա եղել է ոչ սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Տարհանում՝ մետրոպոլիտենի կայարաններում․ ինչ է կատարվում
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ․ 3 վիրավոր
Զինծառայողը Երևան է տեղափոխվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Ավելին Պատահարներ բաժնից
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0