ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստա Լա Վիստա, բեյբի». Ջոնսոնի վերջին շոու-ելույթը` խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը վերջին ելույթով հրաժեշտ է տվել խորհրդարանին՝ ասելով «Աստա Լա Վիստա, բեյբի»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրին, ու՝ hasta la vista baby (իսպաներենից թարգմանաբար՝ ցտեսություն, փոքրիկ)», - նա ավարտել իր ելույթը:
Այդ խոսքերից հետո նրա կուսակիցները ոտքի են կանգնել և ծափահարել հեռացող վարչապետին։ Մինչ նա քայլում էր դեպի ելքը, շատերն ընկերաբար ձեռքը դնում էին նրա ուսին։ Ընդդիմությունը նստած է մնացել ու չի ծափահարել։
Չորեքշաբթի օրերը վարչապետն ավանդաբար պատասխանում է խորհրդարանականների հարցերին։ Այսօր, օրենսդիրների ամառային արձակուրդից առաջ, նման վերջին նիստն էր:
Sky News հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի «յուրօրինակ» արձագանքի վրա Ջոնսոնի ելույթի վերջին րոպեներին. նա հոտնկայս ծափահարում էր հեռացող Ջոնսոնի:
Հիշեցնենք` Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել էր 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի օդանավը վայրէջք կատարեց. նա Իրանում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով ժամանեց Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանցի և թուրք գործընկերների հետ, ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքագետը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան...
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...