ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքագետը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Auroranews.am-ը խոսել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, հասկանալու թե ինչ հետևություններ կարելի է անել այս հեռախոսազրույցից:
Թուրքագետ Մելքոնյանը ասաց, որ Երկու դիտարկում ունի այս թեմայի վերաբերյալ: Առաջինը` այս հեռախոսազանգը դիվանագիտական էթիկետից բխող տար է, երբ երկու երկրների ղեկավարները օգտագործելով պետական կամ կրոնական տոները հանդես են գալիս շնորհավորանքներով: Նախկինում էլ նման դեպքեր եղել են: Թուրքագետը հիշեցրեց, որ հհ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը մասնակցել էր թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը 1993 թվականին:
Երկրորդը` այս ամենի մեջ թուրքագետը տեսնում է իմիտացիա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պրոցեսը ավելի համոզիչ դարձնելու քայլ, որը իրկանում որևէ լուրջ առաջընթաց համարել չենք կարող:
Չպետք է մոռանալ, որ Էրդողանը համարվում է ամենակոշտ ամենաագրեսիվ քաղ գործիչներից մեկը և իր հռետորաբանության մեջ հստակ տեղ ունի հակահայկական քարոզչությունը, չմոռանանք իր ելույթները և հայերի հանդեպ ատելության խոսքերը: Միամտություն կլինի ակնկալել, որ Էրդողանը դրական մեսիջ է հղում կամ դրական քայլ է անում ՀՀ-ի հանդեպ: Սա ես դիտարկում եմ որպես հաղթող և սպառնալիքները շարունակող Թուրքիայի և պարտված ՀՀ ղեկավարի զրույց ու ոչ մի դրական բան սա խոստանալ չի կարող,- մեզ հետ զրույցում նշեց ուրքագետը:
Մելքոնյանը նաև ասաց, որ, եթե չի սխալվում, վերջին անգամ հեռախոսային շփում երկրի ռաջին դեմքերի մասնակցությամբ եղել էր Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի միջև:
Հարկ է նշել նաև, որ հաղորդագրությունից պարզ չէ, թե ով է հեռախոսազրույցի նախաձեռնող կողմը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի օդանավը վայրէջք կատարեց. նա Իրանում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով ժամանեց Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանցի և թուրք գործընկերների հետ, ինչ...
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...
«Վերելակը չի ընկել». «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը` ողբերգական դեպքի մասին
Քիչ առաջ, հղում անելով shamshyan.com լրատվականին հայտնեցինք, որ «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել է, ընկել, իսկ հորանում հայ...
ՏԵՍԱՆՅՈՒ. «Եթե Արևմուտքը բանակցություն է ուզում, սա պետք է ի գիտություն ընդունի». Լավրովի հայտարարությունը
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Արևմուտքն Ուկրաինային պարզապես թույլ չի տալիս խաղաղ գործընթացի անցնել։ Արևմուտքի երկրների հետ խոս...