Պայթյուն Նորամարգ գյուղում․ ժամանել են մարզի և Մասիսի ոստիկանապետները

Երեկ, հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ և տան կառուցատարրերի փլուզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել է բնակելի տան մի հատվածը և անասնագոմը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, այլ պայթել է 20 կգ-անոց գազաբալոնը։ 

Քաղաքականություն