Մահվան ելքով վրաերթ Աբովյան քաղաքում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին

Այսօր՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը՝ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեեքնան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քաղաքականություն