ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային գծանշումը ցնդել է. քաղաքապետ
Գծանշման աշխատանքները շարունկվում են, մինչեւ շաբաթվա վերջ առաջին փուլը կվերջացնենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Ի պատասխան քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ առաջին փուլը որն է, երեւի էն ցնդող գրիչներից է, գծում ես, ինչ-որ ժամանակ հետո գծածը չկա: Էդ խնդիրը կա, լաբորատորիան փորձաքննության տարե՞լ է: 7 օր անցել է, 7 օրվա մեջ ի՞նչ ենք արել:
Խանջյանի վրա երեք շաբաթ առաջ գծանշում ենք արել, հիմա գծանշում չկա: Ես այստեղ միտում եմ տեսնում, անցած տարի նույն կազմակերպությունը գծանշում է արել Երեւանում: Հիմա չգիտեմ ինչ նոր մեթոդներ է կիրառում, նոր ա ներկը: Եթե այսպես շարունակվի, ես չեմ ուզում, որ համայնքն իր ենթակայության տակ կազմակերպություն ունենա ու զբաղվի այդ գծանշումներով: Մրցույթ կհայտարարենք, ներկերը կառնենք, ինքներս կներկենք, իրենք էլ կգնան իրենց տուն: Էնպես չի, որ քիչ գումար ենք վճարել: Իրենց կատարողական ակտերն էլ չեն ստորագրվել: Կսպասենք փորձաքննության արդյունքներին»:
Քաղաքապետը տրնսպորտի վարչության պետի պաշտոնակատարին հանձնարարեց այս շաբաթ ուրիշ ոչ մի բանով չզբաղվել, միայն գծանշումներով. «Ամոթ է, ամպագոռգոռ խոսեցինք, հեսա տեսեք, ինչ գծանշում ենք անում, ու հիմա այսպես է լինում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը տեսախցիկների առաջ 50 վայրկյան սպասեցրեց Պուտինին
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված աշխատակիցներ, առգրաված համակարգիչներ․ ինչ է կատարվում «Սեքյուրիթի դրիմ»-ում
Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տա...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շոյգուն հանձնարարել է ջախջախել ուկրաինական հեռահար հրթիռային և հրետանային զինատեսակները
Շոյգուն հանձնարարել է ջախջախել ուկրաինական հեռահար հրթիռային և հրետանային զինատեսակները, որոնցից հրետակոծվում են Դոնբասի...