Ինչու են իշխանությունները ցանկանում հնարավորինս արագացնել սահմանազատման գործընթացը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում:
Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա: 2022 թ․ մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։
Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել գործընթացը եւ պայմանագիրը ստորագրել օգոստոսի վերջերին, երբ քաղաքական կյանքը լիակատար հանգստի մեջ կլինի, եւ Փաշինյանն առանց դժվարությունների եւ դիմադրության այն կսղղացնի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակե...