Գեղարքունիքում Honda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր. Shamshyan. com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում Honda Elison մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan .com-ը, բախման հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ 

 

Հարվածի արդյունքում ավտոմեենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ կովն էլ սատկել է։  

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը։  

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն