5 մեքենաների բախում`Բաղրամյան պողոտայում. տուժած 9 ամսական երեխայի և վարորդների ինքնությունը պարզվել է

 Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի կողմից վարույթ նախաձեռնելու ընթացքում պարզվել է՝ հուլիսի 16-ին Երևանում Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մեքենաների բախում։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 34 FP 080 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Արա Խաչատրյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 CS 092 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Արգիշտի Ապավենյանը, VAZ 21124-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ Mercedes  մակնիշի 35 LR 739 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Գալստյանը։  Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 9-ամսական  Ն․Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել էին 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:   

Քաղաքականություն