Հասարակություն
Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել
Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն։
Վիկրամասինգեի հրամանագրում նշվում է, որ արտակարգ դրությունը մտցվել է «հանրային անվտանգության, հասարակական կարգի պահպանման և հասարակության կյանքի համար անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների ապահովման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Շրի Լանկայի նախագահի նստավայր։ Դրանից անմիջապես հետո պետության ղեկավարն ինքը ինքնաթիռով լքել է հանրապետության տարածքը եւ մեկնել Մալդիվներ։ Ցուցարարները հրկիզել են նաեւ Շրի Լանկայի վարչապետի առանձնատունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
3.7