Էրդողանը ժամանել է Թեհրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Թեհրան: Այստեղ նախատեսված են նրա հանդիպումները ռուս և իրանցի գործընկերների հետ։
Ակնկալվում է, որ Թուրքիայի ղեկավարը կմասնակցի նաև Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին և Աստանայի ձևաչափով եռակողմ 7-րդ գագաթնաժողովին։
ՄԱԿ-ը կհետևի Թեհրանում կայանալիք գագաթնաժողովին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին:
«Մենք հետևելու ենք այդ հանդիպմանը և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակե...