Հասարակություն

Ռուսական զորքերն Օդեսայում ոչնչացրել են Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը

Ռուսական զորքերն Օդեսայում ոչնչացրել են Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Օդեսայում ոչնչացրել են Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը:

«Օդեսա քաղաքի արդյունաբերական ձեռնարկության կորպուսներից մեկում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը, որոնք Ուկրաինային են հանձնվել ՆԱՏՕ — ի երկրների կողմից», - ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նա նաև հայտնել է, որ Օդեսայի մարզում «Իսկանդեր» ցամաքային բազավորման բարձրճշգրիտ հրթիռներով ոչնչացվել են ԱՄՆ-ի արտադրության Harpoon հականավային հրթիռային համալիրի արձակման կայանքները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250