Վթարային իրավիճակ է ստեղծել․ 6 տոննա գիլասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է
Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Գևորգ Իսկանդարյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Շնող գյուղի վարչական տարածքում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայրում վարորդ Գ. Իսկանդարյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է հանդիպակաց երթևեկող մեկ այլ ավտոմեքենան, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ու ինքը բախումից խուսափելու համար ավտոմեքենան փախցրել է դեպի աջ, ինչի պատճառով կողաշրջվել է։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 6 տոննա գիլասով, որն ամբողջությամբ թափվել է։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահ...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության և 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգա...