Արտասահմանյան բիզնեսը չի ցանկանում հեռանալ ռուսական շուկայից

Արտասահմանյան բիզնեսը չի ցանկանում հեռանալ ռուսական շուկայից և նախընտրում է գտնվել ստվերում՝ Ռուսաստանում իրենց գործունեությունը չգովազդելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Տոպիլինը։

 

«Արևմտյան գործարարներից, ֆինանսիստներից, ներդրողներից այսօր ոչ ոք, իհարկե, բացահայտ չի ասի, որ դեմ է հակառուսական պատժամիջոցներին, բայց, հավատացեք, նրանք բոլորն ուզում են շարունակել աշխատել Ռուսաստանում, չեն ուզում հեռանալ մեր շուկայից։ Նրանք ձգտում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի չկորցնեն հսկայական գումարներ, որոնք միշտ էլ վաստակել են մեր երկրում»,- ասել է նա։ 

 

«Ի վերջո, արևմտյան ընկերությունների շահութաբերությունն աներևակայելի բարձր է։ Բնական է, որ արևմտյան բիզնեսն այնքան է կառչել Ռուսաստանից, որ այսօր նույնիսկ պատրաստ է թաքնվել ստվերում, քանի դեռ նրա գործունեությունը մեր երկրում աչքի չի ընկնում», - ավելացրել է Դումայի կոմիտեի ղեկավարը:

 

Տոպիլինը նշել է, որ վերջերս կայացած Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ իր հետ առաջինը հանդիպել են Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Քաղաքականություն