Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի, չէ՞, Արմենիս փրկել»․ Զոհրաբյանը մանրամասներ է պատմում

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։ 

Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»։ 

Ես ասեցի՝ հա, ամեն ինչ լավ կլինի։ 

Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին։ 

Ո՞նց։»,-գրել է Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր դատարանում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Դատական նիստի ընթացքում՝ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ Գրիգորյանն ուշաթափվել էր։ 

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: 

Քաղաքականություն

Պատահարներ